Ուկրաինական Զապորոժիե քաղաքում ռեկորդ են սահմանել՝ պատրաստելով Ուկրաինայում «ամենամեծ» բորշչը: Ինչպես հայտնում է «Ֆորումը», բորշչը կշռել է 600 լիտր: Այս իրադարձությունը գրանցել են Ուկրաինայի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Բորշչի պատրաստման համար օգտագործվել է 120 կգ կարտոֆիլ, 45 կգ գազար, 96 կգ կարմիր ճակնդեղ, 20 լիտր լոլիկի մածուկ: Այս մասին պատմել է նախաձեռնության մասնակիցներից Եկատերինա Չերնովան: Բորշչը եփվել է համաձայն ուկրաինական բաղադրատոմսի եւ համեմվել է 60 լիտր թթվասերով: