Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբար՝ աթեիստների համար

Հուլիս 10,2009 00:00

Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայում աթեիստ երեխաների համար կբացվի ամառային ճամբար, որի առանձնահատկությունը աշխարհիկ տարբեր գիտությունների շուրջ դասախոսությունների ունկնդրումն է: Ճամբարը հիմնել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, կենսաբան Ռիչարդ Դաուկինսը, ով հայտնի է աթեիզմի պրոպագանդայի համար: Ըստ qahana.am-ի՝ ճամբարում երեխաները կսովորեն սկեպտիկորեն ընկալել շրջապատող իրականությունը, երգել Ջոն Լենոնի երգերը, լողալ, թիավարել: Ճամբարը Սոմերսեթ քաղաքի մոտ է ու կտեւի 5 օր:

Ինչպես հաղորդում է «The daily Telegraph»-ը, ճամբար եկած երեխաները կունկնդրեն դասախոսություններ ռացիոնալ սկեպտիցիզմից, բարոյականության փիլիսոփայությունից եւ կենսաբանական էվոլյուցիայից: Սեմինար-պարապմունքների ընթացքում երեխաները կքննարկեն այնպիսի հայտնի երեւույթ, ինչպիսին հեռազգացողությունն է: Ճամբարի մասնակիցների տարիքը պետք է լինի 8-17 տարեկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել