Նիկարագուայի իշխանությունները թույլ չեն տվել, որպեսզի Հոնդուրասի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Միտչելի օդանավը մտնի երկրի օդային տարածք: Այս մասին հաղորդում է AFP-ն, վկայակոչելով Հոնդուրասի քաղավիացիայի ներկայացուցիչ Սան Մարտինին: Հուլիսի 9-ին Միտչելը պետք է Կոստա Ռիկայում հանդիպեր պաշտոնանկ նախագահ Մանուել Սելայային: Այդ հարցի շուրջ հուլիսի 8-ին, նախօրեին, արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Բանակցություններում որպես միջնորդ էր հանդես եկել Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասը: Ըստ Սան Մարտինի, հանդիպումը չի հետաձգվի: Ռոբերտո Միտչելը Կոստա Ռիկա կհասնի այլ երթուղիով, թե հատկապես որ՝ չի ճշտվում: Ներկայումս Հոնդուրասի Գերագույն դատարանը Մանուել Սելայային մեղադրում է կաշառակերության եւ Սահմանադրության խախտման համար եւ նրան ձերբակալելու հրաման է տվել: