Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ

Հուլիս 10,2009 00:00

Ամերիկացի ինքնասպանները գերադասում են կյանքի հետ հաշիվները մաքրել չորեքշաբթի օրերին: Այս մասին հաղորդում է «MSNBC»-ն: Այս տվյալները ստացվել են Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներ Ավգուստին Կպոսովի եւ Ստեֆանի Դ Աուրիայի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է medportal.ru գործակալությունը:

Գիտնականները փորձել են կապ գտնել ինքնասպանների թվի եւ տարվա եղանակների միջեւ: Հետազոտողները մշակել են ԱՄՆ 18 տարեկանից բարձր բնակիչների մահացության տվյալները՝ 2000-2004 թթ.: Պարզվել է, որ տվյալ տարիքի բնակիչների շրջանում՝ տարվա կտրվածքով, կան մոտ 30 հազար ինքնասպաններ: Հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ինքնասպանությունների քառորդ մասը տեղի է ունենում չորեքշաբթի օրերին: Այդ օրը ինքնասպանների թիվը շաբաթվա մյուս օրերի նկատմամբ գրեթե երկու անգամ գերազանցում է միջին ցուցիչը:

Ինքնասպանությունների թվի զգալի տարբերություններ նաեւ տարվա եղանակների կտրվածքով հետազոտողները չեն հայտնաբերել: Ինքնասպանությունների 26 տոկոսը տեղի է ունենում ամռանը, այն ժամանակ, երբ ձմռանը կյանքի հետ հաշիվներ է մաքրում ինքնասպանների 23,8 տոկոսը: Ստացված տվյալները հակասում են արդյունքներին, որոնք հաստատել են այն համընդհանուր կարծիքը, որ ինքնասպանությունների ամենամեծ թիվը տեղի է ունենում ձմեռային երկուշաբթիներից մեկի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել