Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ զգուշավոր լավատեսություն

Հուլիս 10,2009 00:00

\"\"Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ Բաքվում հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մոսկովյան հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք Ղարաբաղի խնդրում առաջխաղացում հնարավոր է: «Կարգավիճակի որոշումը կարեւոր եւ բարդ հարց է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մասն է, դրա իրավական կարգավիճակը Ադրբեջանը պետք է որոշի, բնականոն չէ, երբ Ադրբեջանի տարածքի մի մաս մնում է առանց կարգավիճակի»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը: Նրա խոսքերով, փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, այլապես դժվար կլինի որոշել կարգավիճակը: «Դա հայկական կողմի հետ բանակցությունների մի մասն է»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեւանյան երեկվա հանդիպումներից հետո այսօր Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ Մոսկվայում հնարավոր չէ կնքել շրջանակային համաձայնագիր: «Օգտագործելով Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջխաղացումը, բեկում եմ ակնկալում Մոսկվայում»,- ասել է համանախագահը՝ միաժամանակ նշելով, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը երկարատեւ գործընթաց է: «Առաջխաղացումը ցանկացած պարագայում կախված է ոչ թե մեզնից, այլ նախագահներից: Բայց հաշվի առնելով այն տրամադրությունը, որը մենք երեկ զգացինք Հայաստանում, ինչպես եւ դատելով Ալիեւի վերջին ելույթներից, կարող եմ ասել, որ հույս կա»,- Բաքվում ասել է Մեթյու Բրայզան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել