Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը, որին պատկանում են մի քանի բրիտանական տաբլոիդներ, վճարել է ավելի քան 1 մլն ֆունտ այն մարդկանց, որոնք տուժել են տեղեկություն ձեռք բերելու անօրինական մեթոդներից: Մերդոքին պատկանող թերթերի լրագրողները լրտեսել են իրենց հրապարակումների հերոսներին եւ գաղտնալսել են նրանց մասնավոր հեռախոսազրույցները:
Այնուհետեւ Մերդոքի ընկերությունը տուժածներին վճարել է մեծ գումարներ, որպեսզի իր լրագրողների անօրինականությունների մասին փաստերը չհրապարակվեն: Ըստ ոստիկանության աղբյուրների՝ Մերդոքի աշխատակիցները գաղտնալսել են մի քանի հազար մասնավոր հեռախոսազրույցներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտի: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանով զբաղվել է News of the world, The Sun թերթերի ավելի քան 30 աշխատակից: Սպասվում է, որ այդ հանգամանքների ի հայտ գալուց հետո մոտ ժամանակներս Մերդոքի ընկերության դեմ բողոքելու են հարյուրավոր մարդիկ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման հայցով: