Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է խորհրդաժողով

Հուլիս 10,2009 00:00

\"\"Ստեփանակերտում մեկնարկել է «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» խորհրդաժողովը՝ կազմակերպված Կովկասյան ինստիտուտի կողմից, գերմանական Գենրիխ Բելլի հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը, խորհրդաժողովը բացել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նշել է ղարաբաղյան հողում նման միջոցառումների անցկացման կարեւորությունը: «Կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի ճակատագիրը քննարկվի ոչ միայն Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Մինսկում, Վիեննայում, Երեւանում կամ Բաքվում, այլեւ հենց Ղարաբաղում»,- ասել է նա: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել է Հարավային Կովկասում Գ. Բելլի հիմնադրամի բյուրոյի ղեկավար Իրիս Կեմպեն, ով այնուհետեւ հանդես է եկել «Հարավային Կովկասի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ ազդեցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վրա» թեմայով: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ելույթ է ունեցել «Փոփոխվող իրողությունները եւ արտաքին խաղացողների ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտությունում» թեմայով: Տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փորձագետները եւ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները հայտնել են իրենց կարծիքները եւ դիրքորոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել