Առաջին հերթին նրանք, ովքեր սուտ ու կեղծ լուրեր են տարածում: 2009 թ. հուլիսի 2-ին «Առավոտ» թերթում ՀՀԿԳ աշխատակից Նուրիջան Մանուկյանը հայտարարել է, թե իմ քենին տաք անկյուն է գտել իմ ղեկավարած դպրոցում: Ընդամենը ասում եմ, որ ես քենի չունեմ (տրամադրում եմ իմ կնոջ՝ Լուսինե Թովմասյանի ծնողների բնակավայրի հասցեն եւ հեռախոսահամարը՝ քաղաք Ծաղկաձոր, 0223-6-02-19):
Նույն հոդվածում նա հայտարարում է, որ իբր ես իր մոտ եմ գնացել ու ասել, թե նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել մարզպետի որոշումը: Այս սուտը բացահայտ ապտակ է երկրի նախագահի աշխատակազմի հասցեին:
Ես անուն եմ հնչեցնում, ով կեղծ ինֆորմացիա է տալիս հասարակությանը եւ մարդկանց մտատանջանքի մեջ գցում, ասել է թե՝ մարդկանց մեջ ատելություն է առաջացնում պետության հանդեպ: Պարոն Նուրիջան Մանուկյանը երբեք մեր դպրոց չի այցելել, գուցե անհրաժեշտ է բացահայտել, թե ով է ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության ասպարեզից սուտ լուրեր տարածում:
Իբրեւ հայ մարդ, հուսով եմ, որ այս նամակին գործնական պատասխան կտրվի, եւ հասարակությունը կհամոզվի երկրի ղեկավարության անաչառության մեջ: