Լրահոս
Օրվա լրահոսը

20 հազար բողոք՝ Ռուսաստանից

Հուլիս 10,2009 00:00

\"\"Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների դատարանը պատրաստել է զեկույց՝ «Եվրոպան մեզ կդատի՞» վերնագրով, որը վերաբերում է սվերդլովսկցիներին եւ Եվրոպական դատարանին: Ինչպես փոխանցում է «Նականունե.ռու»-ն, երեկ մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների ներկայացուցիչ Տատյանա Մերզլյակովան: Նա նշել է, որ փաստաթուղթն առաջին հերթին վերաբերում է այն ղեկավարներին, որոնք պետք է հաշվի առնեն Ստրասբուրգի եվրոպական դատարանի կողմից նշված սխալները: «Ինձ անհանգստացնում է այն վիճակագրությունը, որ Ռուսաստանը տանուլ է տալիս այն դատերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին: Այժմ Ռուսաստանից Ստրասբուրգի դատարան է ներկայացված 20 հազար բողոք,- ասում է Մերզլյակովան:- Կարելի է ասել, որ Սվերդլովսկի շրջանում իրավիճակը հարաբերական հանգիստ է, սակայն դա ես չեմ ասում: Ուզում եմ նշել, որ մեր շրջանը, ֆեդերացիայի բոլոր շրջաններից ավելի լավ է աշխատում կոնֆլիկտների կարգավորման հարցում, որպեսզի գործը չհասնի Եվրոպական դատարան: Սակայն բացթողումներ կան»:

Նա օրինակ բերեց մի դեպք, երբ Ուրալի մի բնակիչ 5 տարվա ընթացքում չէր կարողանում ստանալ իր ընդամենը 5000 ռուբլի աշխատավարձը: Նրա խոսքերով, երբ գործը հասավ ԵԴ՝ բողոքը լսելուն, այդ մարդու խնդիրը մեկ օրվա ընթացքում լուծվեց տեղում: Բացի այդ, Մերզլյակովան նշում է նաեւ տեղի դատարանների քաշքշուկների մասին, որոնք տեւում են մի քանի տարի: Օրինակ՝ Կիրովի դատարանում լսվում է երկու գործ, որն արդեն ձգվում է 5 տարի: «Չի կարելի թույլ տալ, որպեսզի ՌԴ-ն դուրս գա Եվրոպական դատարանի իրավասություններից՝ առանց լուծելու իր քաղաքացիների հարցերը: Եթե կա 20 հազար բողոք, ուրեմն դա ինչ-որ բան ասում է»,- ասում է Մերզլյակովան: Նա ասաց, որ պատրաստվում է զեկույցն ուղարկել մարզպետ Էդուարդ Ռոսիլեին եւ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Նիկոլայ Վինիչենկոյին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել