ՀՀ նախագահի հրամանագրով Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը: Վերջինս խորհրդային տարիներին եղել է Հայաստանում անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ: Իրավաբան Թոփուզյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ», «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նա հրետանու պահեստազորի սպա է: Մ. Թոփուզյանը զբաղեցնելու է ՍԴ անդամ Զինավոր Ղուկասյանի աթոռը: Վերջինիս 70-ամյակը լրացել էր մայիսի 25-ին: Իսկ ՍԴ դատավորների լիազորությունները կարող են դադարել նրանց 70 տարին լրանալուց հետո: