Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեւորն ու անկարեւորը

Հուլիս 10,2009 00:00

«Առավոտը» մի քանի անգամ գրել է Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի փլուզված հատվածի մասին: Մինչեւ հունիսի 20-22-ը այդ ճանապարհով դեռ մի կերպ երթեւեկում էին: Իսկ հիմա՝ ոչ, որովհետեւ սողանքի արդյունքում ամբողջությամբ է փլվել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի երթեւեկամասը: Երեկ ՀՀ կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել «Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 11-րդ կիլոմետրում առաջացած սողանքային հատվածի հետեւանքով կառուցվելիք ճանապարհը նախագծելու համար»:

Այս փլուզման արդյունքում Բերդ քաղաքը եւ հարակից գյուղերը կիսաշրջափակված վիճակում են, սակայն կառավարությունն առայժմ միայն ճանապարհը նախագծելու փողն է ճարել: Փոխարենը կառավարությունը իր պահուստային ֆոնդից 97 միլիոն դրամ տվեց Զորի Բալայանի շուրջերկրյա ճանապարհորդությանը, որը հաստատ պակաս կարեւոր է, քան սահմանամերձ բնակավայրերի ճանապարհների բարվոք վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել