Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանում դեռ ջրհեղեղ է

Հուլիս 10,2009 00:00

\"\"Կապան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ եւ 4-րդ նրբանցքների միջեւ առաջացած հսկա ջրափոսերը, որոնք հորդառատ անձրեւից հետո վնասված հեղեղատարի պատճառով են գոյացել, վտանգավոր եւ գրեթե անանցանելի են դարձրել թաղամասից դեպի առանձնատներ տանող ճանապարհը ոչ միայն հետիոտնի, այլեւ՝ մեքենաների համար: Բնակիչները ստիպված իրենց մեքենաները տներից հեռու են կանգնեցնում: Այս մասին «Առավոտը» գրել է հուլիսի 8-ին:

Այժմ դեպքի վայրում աշխատանքներ չեն իրականացվում: Ինչպես հավաստիացնում է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, առաջնային աշխատանքը՝ ջրահեռացումը կազմակերպելն է: Այժմ իրենք սպասում են քաղաքաշինության նախարարության մասնագետների այցին: Որից հետո տեղում կանեն ուսումնասիրություններ, անհրաժեշտ միջոցառումներ եւ պարզ կլինի, թե որքան գումար է անհրաժեշտ դեպքի հետեւանքները վերացնելու համար:

Իսկ մինչ այդ՝ բնակիչները ստիպված են զգուշորեն տեղաշարժվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել