Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

Հուլիս 10,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը որդեգրել է լրատվամիջոցներին խտրական վերաբերվելու մերժելի գործելաոճ եւ ոմանց համար «տանիք» է աշխատում:

\"\"Արդեն երկրորդ անգամ ՀՀ Սփյուռքի նախարարությունում անցկացվող միջոցառմանը հրավիրվում են այլ լրատվամիջոցներ, իսկ «Առավոտը»՝ ոչ: Նախարարության կազմավորման օրվանից «Առավոտում» բազմաթիվ նյութեր են եղել նախարարության մասին: Ի արձագանք՝ ա

ռավելապես դժգոհություն ենք լսել, մեկ անգամ՝ հիացմունք եւ \"\"շնորհակալական խոսք: Նախարարությունը երբեք չի ասել, թե սխալ եք գրել, պարզապես դժգոհել են, թե ինչու ենք քննադատում: Առկա բացերը տեսնելը եւ դրանց մասին գրելը, մեղմ ասած, արգելված չէ: Ինչքան Սփյուռքի նախարարությունը ԶԼՄ-ներին խտրական վերաբերվի, այնքան ինքն է տուժելու: Մենք թերությունները քննադատելուց չենք հրաժարվի: Այս հրապարակումը՝ ապացույց:

«Արի տուն»

Նախարարության «Արի տուն» ծրագրի մասին շատ ենք գրել՝ դրսում ապրող 14-25 տարեկան երեխաներ պետք է գան Հայաստան եւ երկու շաբաթ ապրեն մեր ընտանիքներում: Դատելով իրերի այսօրվա դրությունից՝ ծրագիրը տապալվում է: Նախարարության պաշտոնական կայքում առայսօր գրված է, թե «Ծրագիրը մեկնարկում է 2009 թվականի մայիսին՝ 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 14-25 տարեկան երիտասարդների 2 խումբ 2 շաբաթով կհյուրընկալվի հայաստանաբնակ հայ ընտանիքներում»: Մայիսի վերջին այս ծրագրով ոչ մի հայ երեխա Հայաստան չէր եկել եւ մեզ հետ զրույցում Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը ասաց («Առավոտ», 9 հունիսի 2009թ., «Տուն եկող չկա՞»), որ մայիսին լուծվում են վիզայի եւ նման տեխնիկական հարցեր, առաջին հյուրերը կգան հունիսին: Հունիսն էլ անցավ, ու դեռ ոչ մեկը տուն չի եկել: Իսկ հուլիսի 8-ին Ժենյա Ազիզյանը եւ «Կրթություն առանց սահմանի», «Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունները գործընկերության հուշագիր են ստորագրել՝ «Արի տուն» ծրագրի շրջանակներում միասին աշխատելու համար (հենց այս միջոցառմանն է, որ «Առավոտը» չի հրավիրվել, իսկ այլ ԶԼՄ-ներ հրավիրվել են): Այսինքն, դեռ նոր են ուզում աշխատել, այսինքն, ծրագիրը դեռ չի սկսվել: Սա այն դեպքում, երբ հենց իրենց խոսքով, ամենաքիչը մեկ ամիս առաջ ծրագիրը պետք է սկսված լիներ, հյուրերը եկած լինեին: Ուրեմն, իրականությունից հեռու չէ պնդումը, թե ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը տապալվում է: Ցավոք, ծրագրի արժեքը գաղտնի է պահվում, եւ այսօր չգիտենք, թե ինչքան վնաս ենք կրելու մենք՝ հարկատուներս:

Նախարարությունը՝ «տանիք»-հովանավո՞ր

Շատ հետաքրքիր կառույց է ՀՀ Սփուռքի նախարարությունը: Ունի թե մամուլի քարտուղար, թե հասարակայնության հետ կապերի վարչություն, սակայն նախարարության անցուդարձը հրապարակային դարձնելու խնդիրը մնում է չլուծված: «Հանկարծակի» տեղեկություն է տարածվում, թե նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում կամ Վալենսիայում է, հանդիպումներ է ունենում եւ այլն, եւ այլն: Սակայն մինչ այդ կամ գոնե դրանից հետո չի ասվում, թե Հրանուշ Հակոբյանը ինչո՞ւ է գնացել Բոստոն կամ Վալենսիա, ե՞րբ, հրավերո՞վ, թե՞ սեփական նախաձեռնությամբ եւ այլն: Տեղեկություն է տարածվում մի մարդու մասին՝ առանց ասելու, թե ով է նա, ինչ կապ ունի Հայաստանի կամ Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ: Կամ նախարարության ատյանի աշխատանքների մասին մեր հրապարակումներից հետո ատյանի նիստին այլ լրատվամիջոցներ հրավիրվում են, մենք՝ ոչ: Ու մի ցնցող օրինակ եւս, որ տեղավորվում է լծակների չարաշահման հարթությունում:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը ունի պաշտոնական կայք՝ www.

mindiaspora.am, եւ էլեկտրոնային թերթ, որին տրվել էր «Հայերն այսօր» անունը, բայց որի հասցեն էր՝ www.hay. spyurq.am: Այս շաբաթվա սկզբից www.hay.

spyurq.am կայքը դարձել է մասնավոր մի ընկերության բիզնես-կայք, ուր կան բազմաթիվ գովազդներ, որոնցից ընկերությունը եկամուտ է ստանում: Իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության էլեկտրոնային թերթի՝ «Հայերն այսօրի» հասցեն է՝ hayernaysor.am:

Ստացվում է, որ նախարարությունը մի քանի ամիս շարունակ մարդկանց «սովորեցրել-վարժեցրել» է հաճախել www.hay.

spyurq.am կայք ու այն տրամադրել մասնավոր մի ընկերության՝ շահույթ ստանալու համար: Մասնավոր այդ ընկերության ղեկավարը համատեղության կարգով աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել