Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» էլեկտրաէներգիա կարտահանի

Հուլիս 10,2009 00:00

«ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է «Հրազդան ՋԷԿ»-ի շինհրապարակ՝ ծանոթանալու 5-րդ էներգաբլոկի աշխատանքների ընթացքին եւ շինարարների աշխատանքային պայմաններին:

«ՀայՌուսգազարդի» տեղեկացմամբ, էներգաբլոկի շինարարության ավարտման համար ընկերությունը նախատեսում է ներդնել ավելի քան $200 մլն: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, «ՀայՌուսգազարդը» հնարավորություն կստանա մասնակցություն ունենալու էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ ավելացնելու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:

Ըստ Կ. Կարապետյանի, այս ծրագրի իրականացումը ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշ առումով շահեկան էր. հաշվի առնելով միջազգային շուկայում ապրանքների եւ ծառայությունների գների նվազման միտումները, «Հրազդան-5»-ի տնօրինությունը կարողացավ համեմատաբար ցածր գներով ձեռք բերել որոշ անհրաժեշտ սարքավորումներ եւ մոտ 8-9% ֆինանսական տնտեսումներ ունենալ մի շարք պայմանագրերի մասով:

Հիշեցնենք, որ դեռեւս 2006-ին ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրված համաձայնագրով՝ «ՀայՌուսգազարդը» ձեռք է բերել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները՝ դրա շինարարության ավարտման եւ արդիականացման պարտավորություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել