Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին անգամ են պետբյուջեի փողերով մոծակ սատկացնելու

Հուլիս 10,2009 00:00

Հայաստանի կառավարությունը որոշել է շուրջ 19 մլն դրամ՝ մոտ $52,3 հազար ուղղել Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարին։ Որոշումը հաստատվել է կառավարության երեկվա նիստում։

«Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասել է, որ թռչող միջատների դեմ պայքարը նախատեսվում է իրականացնել 130 հա մակերեսով տարածքում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել է, որ այսուհետեւ քաղաքային իշխանությունները պետք է ինքնուրույն լուծեն նմանատիպ նախագծերի ֆինանսավորման հարցը. «Ամեն տարի մենք նմանատիպ ծրագիր ենք հաստատում, անհրաժեշտ է դրան վերջ դնել, այլապես դա արդեն կարող է վատ սովորություն դառնալ։ Մինչեւ չոչնչացվեն ճահճացված տարածքները կոնկրետ տեղամասում, մոծակների ոչնչացումն անհնար կլինի։ Սա վերջին անգամ է, երբ տվյալ ծրագիրը ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել