Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակն է՝ կուտակած կտրոնները փող սարքելու

Հուլիս 10,2009 00:00

2009-ի հուլիսի 1-ից սկսած, առաջին բոնուսներն են տրամադրվում չշահած ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիներին: Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, ապրիլի 1-ից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակի ընթացքում տրամադրվում է կատարած գնումների գումարին համապատասխան որոշակի բոնուս: Հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը բոնուս կտրամադրվի ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար: Քաղաքացիներն իրենց կտրոնները պետք է ներկայացնեն տարածքային հարկային տեսչություններ եւ ստանան համապատասխան միջնորդագիր՝ բանկից գումարը ստանալու համար:

Կտրոններ ներկայացնող քաղաքացին պետք է ստորագրի կտրոնների դարձերեսին, իսկ եթե ՀԴՄ կտրոնի դարձերեսին կա մեկից ավելի հատուկ համար, ապա խմբաքանակ կազմելիս այն համարվում է մեկ կտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել