Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որպես ապացույց՝ տեսախցիկ են տեղադրել

Հուլիս 10,2009 00:00

Կառավարության նիստում երեկ որոշվել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով՝ բյուջետային երաշխիք տրամադրել «Վահե Հարությունյան» ԱՁ-ին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա արդեն բյուջետային երաշխիք ստացած 5-րդ կազմակերպությունն է: Նրա խոսքերով. «Այս գործընթացը պետք է գտնվի ինչպես կառավարության, այնպես էլ հանրության հսկողության ներքո: Շինարարական կազմակերպություններն իրենք էլ նախանձախնդիր են իրենց աշխատանքի հրապարակայնությունն ապահովելու գործում: Դրանցից մեկը կառուցվող շենքի մոտ տեսախցիկներ է տեղադրել, որոնց միջոցով պատվիրատուն կամ ամեն ոք համացանցում կարող է հետեւել շինարարության ընթացքին»:

Երեկ կառավարությունը փոփոխություն է կատարել նաեւ ավելի վաղ ընդունած մի քանի փաստաթղթերում, որոնցից մեկով նախատեսվում է ձեւավորել նոր ինստիտուտ, ինչը հարկ վճարողների եւ հարկային մարմինների միջեւ ստեղծելու է նոր հարաբերությունների հնարավորություն: Թե կոնկրետ ինչ հարաբերությունների մասին է խոսքը՝ կառավարության երեկվա նիստում չի հստակեցվել:

Վարչապետն առիթը բաց չի թողել նախարարներին մեկ անգամ եւս հիշեցնելու հարկերի հավաքման գործում պետեկամուտների կոմիտեին աջակցելու անհրաժեշտության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել