Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ

Հուլիս 10,2009 00:00

Կմշակվի վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարություն: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Հուլիսի 9-ին վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ռազմավարության մշակումը նախատեսված է «Հայաստան-Եվրամիություն» 2009-2011 թվականների ծրագրով:

Ա. Բաղդասարյանը կարեւորել է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա վնասակար նյութերի ներգործության ռիսկի նվազեցմանն ուղղված ջանքերը: Նիստում որոշվել է հնարավոր կարճ ժամկետներում՝ առկա եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմամբ, մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել