Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծնունդների աճ՝ Գյումրիում

Հուլիս 10,2009 00:00

Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարվա առաջին կիսամյակում Գյումրիում ծնվել է 643 երեխա, 197-ով ավելի, քան 2008-ի առաջին վեց ամիսներին: 2008-ի առաջին կեսին Գյումրիում ծնվել էր 269 տղա եւ 194 աղջիկ, այս տարվա առաջին կեսում՝ 348 տղա, 283 աղջիկ:

Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ «Գյումրու ծննդատունը» մարզի հեռավոր համայնքներում՝ Աղին, Սառնաղբյուր, Ախուրիկ, Պեմզաշեն, Ամասիա, Բերդաշեն, Բանդիվան, Գառնառիճ, կազմակերպում է կանանց վերարտադրողական առողջությանը նվիրված «բաց դռների օրեր»: Իսկ տարեսկզբին ծննդատանը բացվել է «Մայրության դպրոց», ուր կարելի է տեղեկանալ ապագա մայրերի, փոքրիկի նախածննդյան եւ հետծննդյան օրերի, խնամքի հետ կապված հարցերին:

Ինչպես անցած տարիներին, այս տարվա առաջին կիսամյակում եւս չի գրանցվել ոչ նորածինների, ոչ էլ մայրերի մահացության որեւէ դեպք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել