Օրերս ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու ոլորտի մի քանի անդամներ Նյու Յորքում մասնակցել են Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին: Այս մասին հայտնում են նախարարությունից: Նախարարը ներկայացրել է «Առողջապահական ծառայությունների մատուցումը Հայաստանում» թեմայով զեկույց: Համաժողովին ներկա էր Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Արա Դարզին, որն ազգությամբ հայ է: Մեր հայրենակիցը մասնագիտությամբ էնդոսկոպիկ վիրաբույժ է: Նա ներկայացրել է առողջապահական ոլորտի բարեփոխումները Միացյալ Թագավորությունում: Բացի այդ, Արա Դարզին խոսել է ռոբոտացված վիրաբուժության մասին: Նրա խոսքերով, վերջին 2 տարվա բարեփոխումների արդյունքում զգալիորեն բարձրացել է Թագավորության բնակչության գոհունակությունը: Հ. Քուշկյանը Ա. Դարզիին հրավիրել է Հայաստան: Նա ընդունել է հրավերը եւ հայտնել, որ առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան: