Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ պլաստիկ շշերի

Հուլիս 10,2009 00:00

Միլիոնավոր պլաստիկ շշեր են հայտնվում աղբանոցներում: Այդ իսկ պատճառով Ավստրալիայի փոքր քաղաքի՝ Բունդաունայի բնակիչները, ելնելով բնապահպանական նկատառումներից, քվեարկել են շշալցված ջրի դեմ: Նոր Հարավային Ուելսի 2,5 հազար բնակչություն ունեցող փոքրիկ քաղաքը առաջին վայրն է, որտեղ նման արգելք է սահմանվել: Այս մասին տեղեկացնում է «Այսօր» էլեկտրոնային թերթը՝ հղում անելով BBC-ին:

Արգելքի կողմնակիցները գտնում են, որ ջրի վերամշակման, շշալցման եւ տեղափոխման ծախսերը մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Բացի այդ, չօգտագործված շշերի մի հսկայական քանակություն հայտնվում է աղբանոցում: Արգելքին կողմ են եղել նաեւ տեղի խանութների սեփականատերերը:

Ակտիվիստներից մեկը, ով դեմ է նորարարությանը, ասել է, որ քաղաքի հասարակական կարծիքի վրա ազդել է ինչ-որ ընկերության մտադրություն՝ ջրի շշալցում կատարել տեղի ջրապահեստներից:

Նոր Հարավային Ուելսի վարչապետի խոսքով, այս նախաձեռնությունը կտնտեսի հարկատուների գումարները եւ կօգնի շրջակա միջավայրին: Սակայն Բունդաունայի բնակիչները խոստանում են, որ չեն հարկադրի քաղաքի հյուրերին նոր օրենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել