Երեկ ՀԱԿ-ի երիտասարդական խորհրդի անդամները ՀՀՇ-ի շենքի մոտ շարունակում էին ի պաշտպանություն հուլիսի 6-ին կալանավորված Տիգրան Առաքելյանի հայտարարած հացադուլը: Երեկվա դրությամբ դրանց թիվը 4-ն էր՝ Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Արայիկ Միրզոյանը եւ Առաքել Սեմիրջյանը: Ավելի վաղ հացադուլ հայտարարած 2 անչափահասները՝ Սարգիս Գեւորգյանը եւ Սարգիս Խաչատրյանը, ընկերների հորդորով դադարեցրել էին հացադուլը: