Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՆԳՐԵՍԸ» ՄԵՐԺԵԼ Է

Հուլիս 10,2009 00:00

«Կոնգրես» հյուրանոցը վերջին շաբաթվա ընթացքում 3 անգամ մերժել է Սոցիալիստական կոնֆերանս քաղաքական միավորմանը եւ «Ռազմավարական քաղաքականության ակումբ» երիտասարդական միությանը դահլիճ տրամադրել՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկում անցկացնելու: Բավական հետաքրքիր է դիմելու եւ մերժվելու ողջ գործընթացը. «Սկզբից ասում էին՝ իհարկե, դահլիճ ունենք, խնդրեմ, ծանոթացեք պայմաններին եւ այլն: Հենց իմանում են՝ ինչ կազմակերպությունից ենք, պարզվում է՝ դեռ պետք է ճշտեն: Ինչ-որ տեղ զանգում են, ու պարզվում է՝ վաղը իրենց բոլոր դահլիճները զբաղված են: Մյուս օրվա համար, պարզվում է, վաղը պետք է դիմել, իսկ վաղը՝ նույն պատմությունն է կրկնվում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Սոցիալիստական կոնֆերանսը ներկայացնող Արա Նեդոլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել