Լրահոս
Օրվա լրահոսը

Մասունքները իսկական են

Հուլիս 09,2009 00:00

Գիտնականները հաստատել են Պողոս առաք յալի մասունքների իսկական լինելը: Ամենաբարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տեւական ուսումնասիրություններից հետո՝ գիտնականները հաստատել են, որ դեռեւս 2006թ. հայտնաբերված սարկոֆագում Սբ. Պողոս առաքյալի աճյունն է:

qahana.am-ը գրում է. «Սարկոֆագում գտնվել են ոսկորների մանրագույն բեկորներ, որոնք ուսումնասիրվել են: Ըստ արդյունքների՝ դրանք պատկանում են մ. թ. I-II դարերում ապրած մարդու: Մենք կարող ենք համոզված ասել, որ խոսքը Սբ. Պողոս առաքյալի աճյունի մասին է»,- հայտարարել է Հռոմի Բենեդիկտոս XVI պապը՝ հիմնվելով փորձագետների կատարած աշխատանքի արդյունքների վրա: Առաքյալի հանգստարանը հայտնաբերվել է Սբ. Պողոս բազիլիկ եկեղեցու խորանի տակ գտնվող ստորգետնյա սրահի պեղումների ընթացքում: Ըստ ավանդության՝ բազիլիկ եկեղեցին կառուցվել է առաքյալ գերեզմանի վրա՝ 16 դար առաջ: Դրանից ի վեր լատիներեն «Պողոս առաքյալ նահատակ» մակագրությամբ սարկոֆագը ոչ ոք չի բացել:

Սկզբում մասնագետները փորձել են ստուգել սարկոֆագի պարունակությունը ռենտգենյան սարքի միջոցով, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո, ուսումնասիրողները որոշել են օգտվել հատուկ զոնդից, որի օգնությամբ հանգստարանից վերցրել են հյուսվածքի նյութեր եւ ոսկորների մնացորդներ եւ դրանք ենթարկել ռադիոածխածնային վերլուծության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել