Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրիգամի եւ ճապոնական քնարերգություն

Հուլիս 09,2009 00:00

Հուլիսի 11-ին Գեղագիտական ազգային կենտրոնում հայ հանդիսատեսի դատին կներկայացվեն ճապոնական ձեռարվեստի` օրիգամիի յուրահատուկ նմուշները: Օրիգամին թղթի պլաստիկայի յուրօրինակ արվեստ է: Նույն օրը երեկոյան Գեղագիտության կենտրոնի Փոքր թատրոնում կկայանա դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրություն՝ «Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ…» վերնագրով: Աշխատանքները կատարվել են Գեղագիտության կենտրոնի սաների ձեռքերով:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ մշակույթի նախարարը, Երեւանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ հյուրեր: Սկսած 2005 թ., Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ իրականացվում է խոշոր քաղաքական-մշակութային ծրագիր՝ «Խաղաղության լապտերներ» խորագրով: Այս ծրագիրը մեծ արձագանք է ստացել Ճապոնիայում: Կենտրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ է անցկացվել սաների թատերականացված ներկայացումը ճապոներեն լեզվով, որը մեծ արձագանք է գտել ու հյուրընկալել Մոսկվայում՝ Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Իիդա Դզիրոյին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել