Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՕԲԱՄԱՅԻՆ

Հուլիս 09,2009 00:00

\"\"Հուլիսի 7-ին Ռուսաստանի «Միավորված քաղաքացիական ճակատի» առաջնորդ Գարրի Կասպարովն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային փոխանցել է Ռուսաստանում հետապնդվող եւ սպանված ընդդիմադիրների ու քաղբանտարկյալների ցանկը։ Այդ մասին նա հայտնել է Ritz Carlton հյուրանոցի մոտ կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Նշենք, որ այդ հյուրանոցում էլ կայացել է Օբամայի հանդիպումը ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ԽՈրտՈՐՏՉ.Ru-ն։ «Համերաշխություն» շարժման բյուրոյի անդամ Բորիս Նեմցովը Օբամային փոխանցել է Ռուսաստանում առկա կաշառակերության մասին նյութեր, իսկ փաստաբան Ելենա Լուկյանովան՝ հետապնդվող ռուս դատավորների ցանկը։ Ըստ Նեմցովի՝ հանդիպման ժամանակ ինքը հայտնել է Օբամային, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման գաղափարը դժվար կլինի իրագործել Ռուսաստանում գործող ռեժիմի պայմաններում, քանի որ ամերիկացի առաջնորդի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ու վարչապետ Վլադիմիր Պուտինի արժեքային համակարգերը տարբեր են։ «Օբամայի համար արժեքներն ազատ ընտրություններն են, մամուլը, մրցակցությունը, իսկ Պուտինի համար՝ գրաքննությունը եւ մենաշնորհը»,- նշել է Նեմցովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ նույն միտքն է հայտնել նաեւ Գարրի Կասպարովը։ Նա նշել է, որ Օբաման քաջատեղյակ է Ռուսաստանում տիրող իրավիճակին, սակայն, ըստ Կասպարովի, վերջինիս դրությունը բարդանում է նրանով, որ Օբաման պետք է, նախ եւ առաջ, լուծի խնդիրները, որոնք մտահոգում են իր ժողովրդին՝ կապված Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի հետ։ Կասպարովը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Օբաման չի հրաժարվել ժողովրդավարական արժեքներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել