Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկելու են փողի հարցը

Հուլիս 09,2009 00:00

\"\"Հուլիսի 9-ին ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն կքննարկի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը՝ արտաքին օգնության ակտի շրջանակներում անցկացնելով քվեարկություն: Ըստ «Նոյյան տապանի», հունիսին ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների կոմիտեի ընդունած որոշմամբ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 48 մլն դոլարի օգնություն, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 10 մլն: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին նամակ-հեռախոսազանգերով հորդորել Սենատի հատկացումների կոմիտեի նախագահ Դանիել Ինոյին, որպեսզի վերջինս աջակցի Հայաստանին տրամադրվելիք օգնությունը 70 միլիոնի հասցնելու առաջարկին: Ամերիկահայերը պետք է նաեւ կոչ անեն, որպեսզի Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնությունը հավասարապես բաշխվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել