Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոզի գրիպը տարածվում է

Հուլիս 09,2009 00:00

Շուրջ 3 ամիս առաջ մոլեգնած խոզի գրիպն արդեն մուտք է գործել 125 երկիր՝ դառնալով 382 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ողջ աշխարհում գրանցվել է H1N1 վիրուսով վարակված 89921 դեպք: Արգենտինայում 1587 մարդ է վարակված, որից 26-ն արդեն մահացել է:

Ավստրալիայում վիրուսակիր է 4568 մարդ, մահացել է՝ 9-ը: Բոլիվիայում հիվանդ է 283-ը: Բելգիայում՝ 49 մարդ: Կանադայում խոզի գրիպից մահացել է 25 մարդ, 7983-ն էլ վիրուսակիր է: Բրազիլիայում հիվանդ է 737 մարդ, որից 1-ը մահացել է: Բրունեյի Դարիսալամում 85 հիվանդ կա: Չիլիում արդեն մահացել է 14 մարդ, իսկ 7376-ն էլ վիրուսակիր է: Էլ Սալվադորում 253 H1N1 վիրուսով հիվանդ մարդ կա, Ֆրանսիայում՝ 300, Գերմանիայում՝ 470, Կոստա Ռիկայում՝ 227, Չինաստանում՝ 1814, Գվատեմալայում՝ 254, Էկվադորում՝ 163, Իսրայելում՝ 577, Հնդկաստանում 104 մարդ վիրուսակիր է, Ճապոնիայում՝ 1446: Մեքսիկայում հիվանդ է 10 հազար 262 մարդ, որից 119-ը մահացել է: Ֆիլիպիններում հիվանդ է 1709 մարդ: Իտալիայում վիրուսակիր է 130 մարդ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում H1N1 վիրուսից արդեն մահացել է 170 մարդ, իսկ 33 հազար 902 մարդ վարակակիր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել