Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջերմուկը՝ տուրիզմի կենտրոն

Հուլիս 09,2009 00:00

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը: Նշենք, որ Ջերմուկի զարգացումը նախատեսված էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:

Խորհրդակցությանը ներկա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայեցակարգը ներկայացնելիս վստահեցրել է, որ այն իրագործելուց հետո Ջերմուկը դառնալու է ամբողջ տարին գործող՝ միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիվ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն: Կ. Կարապետյանը հանձնարարել է հայեցակարգում հստակ առանձնացնել պետության մասնակցության չափաբաժինը եւ այն ամրագրել յուրաքանչյուր տարվա պետբյուջեում: Ըստ նրա, պետք է ամեն ինչ անել, որ պոտենցիալ ներդրողները շահագրգռվեն ու ներդրումներ կատարեն Ջերմուկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել