Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՂԱՓԱՐԸ ԿԱ, ԻՐԱԳՈՐԾՈՂԸ՝ ՉԿԱ

Հուլիս 09,2009 00:00

Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունը դիմել է կառավարությանը՝ արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն ստեղծելու առաջարկով: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, այս քայլը կնպաստի հայկական արդյունաբերության խթանմանը: Բացի այդ, Վ. Սաֆարյանն ասաց նաեւ, որ իրենք դիմել են վարչապետին՝ հարկային վարչարարությունը մեղմացնելու առաջարկով: Միությունը որոշել է նաեւ չբավարարվել այսքանով եւ նոր ծրագրեր մշակել ու ներկայացնել կառավարությանը: Մասնավորապես՝ խոսքը փոքր ավիացիայի զարգացման ծրագրի մասին է: Ըստ Վ. Սաֆարյանի, Հայաստանը բավարար հնարավորություններ ունի փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպելու համար՝ սեփական օգտագործման եւ նաեւ արտահանման նպատակով: Վ. Սաֆարյանն առաջարկեց նաեւ, գյուղատնտեսությանը զարկ տալու համար, աճեցնել արեւածաղիկ, ճակնդեղ, գետնախնձոր, եգիպտացորեն եւ բուսական յուղի ու շաքարավազի արտադրություն կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել