Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵՑԻՆ ՇՐՋԱԴԱՐՁ ԱՆԵԼ

Հուլիս 09,2009 00:00

«Աճի միտումները արագ չեն լինի, սակայն 2010 թվականին մենք պետք է ապահովենք շրջադարձ: Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- երեկ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, այս տարվա երկրորդ կեսին Հայաստանի տնտեսությանը պետք է ուղղվեն մեծ միջոցներ՝ ՀՆԱ-ի անկումը կանխելու համար: Ն. Երիցյանը մեկնաբանեց նաեւ նախօրեին արված վարչապետի այն կանխատեսումը, թե առաջիկայում հնարավոր է տնտեսության զարգացման 3 սցենար: Հիշեցնենք, որ համաձայն այդ սցենարներից առաջինի, անկումը կլինի 9,5%, երկրորդի համաձայն՝ 16%, իսկ երրորդի դեպքում՝ 20%: Նախարարի խոսքերով, այդ ռիսկերը պայմանավորված են ամառային ամիսների ընթացքում շինարարության ոլորտում տեղի ունենալիք փոփոխություններով: Ըստ նախարարի, հիմնական խնդիր է նաեւ բյուջեի ցածր դեֆիցիտի պահպանումը, «քանի որ բացառված չէ, որ տարեվերջին բյուջեի դեֆիցիտը գերազանցի ՀՆԱ-ի 7,5%-ը»: Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանն էլ կանխատեսեց, որ առաջիկա ամիսներին շինարարության ծավալները կնվազեն, իսկ մնացած բոլոր ճյուղերում՝ կգրանցվի զրոյական աճ: Արդյունքում, շինարարության 56%-ի անկմամբ, Հայաստանի տնտեսության անկումը կկազմի 17%:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել