Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» վարչապետն է պայթեցրել»

Հուլիս 09,2009 00:00

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի կարծիքով, «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի միակ մեղավորը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, քանի որ կառավարությունը գործարանի 10% բաժնետերն է: Ըստ նրա, կառավարությունը պետք է հետեւեր, որ ներդրումները նորմալ կատարվեին, որ գործարանը վերազինվեր ու լիներ անվտանգ. «Եթե խոստացված ներդրումների 10%-ն էլ իրականանար, գործարանը չէր պայթի, եւ մարդիկ չէին մահանա: Պայթյունի հետաքննությունն էլ ուղղորդում է էներգետիկայի նախարարը: Ինչպես Հայաստանում ընդունված է, քննությունը նախօրոք ուղղորդելով՝ փորձելու են մեղքը գցել մահացածների վրա: Բայց ես ասում եմ, որ այդ մեղքը վարչապետինն է»:

ՀՌԱԿ-ը 2008-ի աշնանը հանձնախումբ է ստեղծել, որը զբաղվում է «Նաիրիտի» հարցերով: Երեկ պարոն Առաքելյանը ներկայացրեց այդ հանձնախմբի ուսումնասիրությունները, ըստ որոնց՝ շուկայում «Նաիրիտի» կաուչուկի 1 տոննան արժե $2700-3000: ՀՌԱԿ-ի տվյալներով, ռուսական, ուկրաինական եւ բելառուսական ընկերությունները «Նաիրիտի» նույն կաուչուկի 1 տոննան վերջին 3 տարիներին գնել են մոտ $7,5- 8 հազարով: Սա նշանակում է, որ Հայաստանից կաուչուկը դուրս են հանում՝ գնանշելով $2700, բայց այն վաճառում են $7500-ով՝ 1 տոննայի մեջ գրպանները դնելով $5000: Ըստ Հ. Առաքելյանի, այդ գումարները մտնում են վարչապետի գրպանը, բացի այդ, նրա խոսքերով. «Գործարանի սեփականատիրոջը գաղտնի են պահում, եւ ես կասկածներ ունեմ, որ դա Տիգրան Սարգսյանն է կամ իր եղբայրը, որը գործարանի փոխտնօրենն է: Հենց դրա համար էլ գործարանը չի կատարում ներդրումային պարտավորությունները, բայց ֆինանսավորում է ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել