Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ «ՍԱԲՈՏԱԺՆԻԿՆԵՐԻ»

Հուլիս 09,2009 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը մեկ անգամ եւս հայտարարել է, որ Արմենական ռամկավար ազատական կուսակցության (ԱՌԱԿ) ստեղծումը կուսակցությունների մասին օրենքի խախտում է, նույնանուն կուսակցություն ստեղծելն ի սկզբանե նենգություն է, խառնաշփոթ ստեղծելու համար օգտագործում են ՌԱԿ անունը։ Այս ամենը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Նաիրիտի» շուրջ ՀՌԱԿ բարձրացրած աղմուկի պատճառով: Հարություն Առաքելյանի կարծիքով՝ ՀՌԱԿ-ի դեմ նենգությունը նաեւ իշխանության մեջ սաբոտաժ է: Սերժ Սարգսյանը նոր կուսակցության հիմնադիրներին ուղերձ է հղել, բայց Հարություն Առաքելյանը կարծում է, որ նախագահը նենգության եւ սաբոտաժի հետ կապ չունի: Պարզապես՝ «նախագահականում եւ կառավարությունում կա սաբոտաժնիկների մի խումբ, որոնց չի հետաքրքրում նախագահի իմիջը, հակառակ դեպքում նրանք չէին նախաձեռնի ԱՌԱԿ-ի ստեղծումը»։

«Սա բաշիբոզուկների գործելաոճ է, օղակը մեր դեմ սեղմվում է, բայց մենք ընդունում ենք նետված մարտահրավերը ու դրա դեմ պայքարելու ենք բոլոր օրինական միջոցներով, դատի ենք տալու արդարադատության նախարարությանը՝ օրենքի խախտմամբ նոր կուսակցություն գրանցելու համար, եթե գումարները բավականացնեն, կդիմենք Եվրոպական դատարան»,- հայտարարել է ՀՌԱԿ ատենապետը: Ի դեպ, Հարություն Առաքելյանը կարծում է, որ «Նաիրիտ» գործարանում չորս մարդու կյանք խլած վերջին պայթյունի մեղավորը հենց ՀՀ վարչապետն է, քանի որ կառավարությունը գործարանի 10 տոկոս բաժնետերն է եւ պետք է հետեւեր ներդրումների իրականացմանը, վերազինմանը, տեխնիկական անվտանգությանը. «Մենք կասկածներ ունենք, որ գործարանի սեփականատերը հենց վարչապետն է եւ նրա եղբայրը, ով այս պահին գործարանի փոխտնօրենն է»: Ասուլիսում պարոն Առաքելյանը հնչեցրել է նաեւ մտքեր, որոնք իրենց բովանդակությամբ սեռական հայհոյանքներ էին հիշեցնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել