Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Հուլիս 09,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկամսյա կալանքի ենթարկել ՀԱԿ երիտասարդական խորհրդի ակտիվիստներից մեկին՝ Տիգրան Առաքելյանին: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվեց հուլիսի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածելու ժամանակ՝ իբր, «իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»՝ զուգորդված խուլիգանություն անելու մեջ: Դեռ իր ձերբակալության օրվանից՝ հուլիսի 5-ից ի վեր, Տ. Առաքելյանը, որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդմանը բողոքի նշան, հացադուլ էր հայտարարել: Երեկվա դրությամբ հայտարարված հացադուլին մասնակցել են նաեւ ՀԱԿ-ի եւս 4 անդամներ՝ ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը Տ. Առաքելյանի ձերբակալությունը որակել է որպես «ապօրինություն եւ ցինիզմ», նաեւ՝ Առաքել Սեմիրջյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը եւ Նարեկ Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել