Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՎԻ

Հուլիս 09,2009 00:00

\"\"

Անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ընդհատակից դուրս գալու դեպքում սպառնում է կալանավորում՝ այն դեպքում, երբ ԱԺ-ն համաձայնություն էր տվել նրան կալանավորելու ՔՕ 300 հոդվածով եւ 225-ի 3-րդ մասով, իսկ այժմ նրան առաջադրված է 225 հոդվածի 1-ին մասը՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը մասնագիտությամբ նաեւ իրավագետ է՝ ասաց. «Սա մեր օրենսդրության թերություններից է: Գլխավոր դատախազը կարող է պատգամավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնել մի մեղադրանքով, բայց ընթացքում փոփոխության ենթարկել՝ առանց հաշվի առնելու, որ ԱԺ-ում զեկույց է ներկայացրել այլ որակմամբ, այլ ձեւով կամ այլ փաստերի հիման վրա: Կարծում եմ՝ հենց սա վկայում է, որ պատգամավորին մեղադրանք ներկայացնելիս ԱԺ-ն պետք է նաեւ քրեաիրավական գնահատական տա այդ միջնորդությանը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի միջոցով»: Արծվիկ Մինասյանը հավելեց. «Ես կհորդորեի կամ կոչ կանեի, որ կասեցվի բոլոր այն անձանց խափանման միջոցը, ովքեր այս գործով գտնվում են հետախուզման մեջ: ԱԺ-ն ընդունած համաներմամբ սահմանել է ժամկետ՝ ներկայանալու եւ դրան համապատասխան քրեաիրավական գործողությունները շարունակելու համար. այդ դեպքում անտրամաբանական է դառնում, եթե պահպանված է խափանման միջոցը՝ անձն ի՞նչ երաշխիքով կամ վստահությամբ պետք է ներկայանա»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել