Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՆՅՈՒԹԸ՝ ԿՈՆՖԵՏԻ ՄԵՋ

Հուլիս 08,2009 00:00

Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հովհաննիսյան Ա.-ի կնոջ` Շախնազարյան Վ.-ի կողմից հուլիսի 6-ին քրեակատարողական հիմնարկ բերված հանձնուք կոնֆետները ենթարկվել են հատուկ ստուգման, որի արդյունքում կոնֆետներից մեկի մեջ, գործարանային արտադրության ջեմի փոխարեն, հայտնաբերվել է 1,2 գ ընդհանուր քաշով, սեւ գույնի, յուրահատուկ հոտով թմրանյութ:

Ըստ Շախնազարյան Վ.-ի կողմից տրված բացատրության, կոնֆետն իրեն է հանձնել անծանոթ մի քաղաքացի, որի հետ նախապես պայմանավորվածություն է ունեցել հանդիպել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկում բաց ռեժիմով պատիժ կրող Արմեն Կոստանյանը հիմնարկ վերադառնալիս ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 0,38 գ ընդհանուր քաշ, նույնպես սեւ գույն եւ յուրահատուկ հոտ ունեցող թմրանյութանման զանգված եւ ներարկիչ, որի մեջ հայտնաբերվել է 0,2 գ անհիդրիդի նմանվող լուծույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել