Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

Հուլիս 08,2009 00:00

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ստուգվում են առաջ քաշված վարկածները: «Այս պահի դրությամբ դեռեւս չենք կարող ասել, որ հանցագործությունը բացահայտվել է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ», երեկ «Առավոտին» հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հերքելով այն հրապարակումները, թե սպանություն կատարող անձինք արդեն կալանավորվել են: «Գ. Մհերյանի սպանությունը կատարելու համար որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, առավել եւս՝ որեւէ մեկը չի խոստովանել իր կողմից նման հանցագործություն կատարելու հանգամանքը»,- նշեցին ՀՔԾ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել