Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՒՐՃԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 08,2009 00:00

\"\"Սուրճի սիրահարները ունեցան եւս մեկ հիմնավորում իրենց նախասիրությունը պաշտպանելու համար

Գիտնականները, մկների վրա գիտափորձեր կատարելով հաստատեցին, որ կոֆեինը վերադարձնում է հիշողությունը՝ Ալցգեյմերի հիվանդության (ծերունական տկարամտություն) դեպքում: Այս մասին գրում է aysor.am-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը վաղ հասունացման շրջանում հեռացնում է հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը մկների մոտ:

«Նոր տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կոֆեինը կարող է բուժիչ միջոց հանդիսանալ Ալցգեյմերի հիվանդության վաղ շրջանում»,- նշել է Հարավային Ֆլորիդայի համալսարանում իրականացրած գիտափորձի հեղինակ Գերի Էրենդաշը:

Հիմնվելով մկների վրա անցկացված արդյունավետ փորձերի արդյունքների վրա, գիտնականները նախատեսում են փորձն իրականացնել նաեւ մարդկանց շրջանում: Մի քանի տարի առաջ Էրենդաշն ու իր գիտախումբը հետաքրքրություն ցուցաբերեցին կոֆեինի հանդեպ՝ որպես Ալցգեյմերի հիվանդության համար բուժիչ միջոց, եւ փորձի իրականացումից հետո պարզվեց, որ ավելի շատ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ փոքրանում է նյարդաախտաբանական հիվանդությունների վտանգը:

Փորձաքննության երթարկվեցին 55 մկներ՝ ենթարկված գենետիկական այնպիսի փոփոխությունների, որոնց մոտ ժամանակի ընթացքում առաջանում էին հիշողության հետ կապված խնդիրներ՝ նրանց մի մասին օրական 5 անգամ տալով կոֆեինով 200 գ ջուր:

2 ամիս անց կոֆեին ստացած մկների մոտ ակնհայտորեն նկատվեց հիշողության բարելավում եւ անգամ նրանք արդեն կարող էին համեմատվել նորմալ մկների հետ: Միեւնույն ժամանակ սովորական, այսինքն՝ առանց կոֆեինի ջուր ստացած մկների մոտ արդյունքները անբավարար էին:

Գիտնականները նաեւ ենթադրում են, որ կոֆեինը ճնշում է բորբոքային ռեակցիաներն ուղեղում, ինչն էլ նպաստում է դրա աշխատանքի բարելավմանը: Նշենք, որ Ալցգեյմերի հիվանդությունը, որը, որպես կանոն, առաջանում է ծերունական տարիքում, հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ախտաբանական հիվանդություն, որն էլ բնորոշվում է ինտելեկտի իջեցմամբ, հիշողության կորստով եւ վարքի փոփոխությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել