Լրահոս
Օրվա լրահոսը

odnoklassniki.ru-Ն՝ ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐՈՒՄ

Հուլիս 08,2009 00:00

odnoklassniki սոցիալական ցանցի սեփականատերը դատական հայց է ներկայացրել բրիտանական i-CD Publishing ընկերության դեմ:

Ռուսական եւ բրիտանական ընկերությունների միջեւ թշնամանքը սկսվեց անցած տարվա փետրվարին, երբ բրիտանական ընկերությունը իր Carlene Investment Ltd. եւ Passado Ltd. մասնաճյուղերի հետ համատեղ Լոնդոնի դատարան հայց ներկայացրեց odnoklassniki հիմնադիր Ալբերտ Պոպկովի եւ նրան պատկանող ՍՊԸ-ի դեմ:

Ինչպես նշում է «Կապիտալ» օրաթերթը՝ Պոպկովին մեղադրում էին պայմանագրի պայմանները եւ իրենց հեղինակային իրավունքները խախտելու համար՝ պահանջելով իրենց փոխանցել օdnoklassniki.ru-ից ստացած ողջ հասույթը, ինչպես նաեւ օdnoklassniki ապրանքանիշը եւ դոմենը:

1999-ից սկսած՝ Պոպկովն աշխատում էր i-CD-ում եւ պատասխանատու էր Ռուսաստանում Passado սոցիալական ցանցի գործարկման համար: Սակայն դրա փոխարեն նա ստեղծել է Passado-ի մրցակից օdnoklassniki.ru-ն, ինչը, ըստ մեղադրող կողմի, պայմանագրի խախտում էր:

Այժմ օdnoklassniki-ն պատասխան հայցով i-CD-ին մեղադրում է «անփութության» համար. ընկերությունն ինքն է Պոպկովին ընձեռել լիազորություններ, որոնք նրան թույլ են տվել մրցակից բիզնես հիմնել Ռուսաստանում: Եթե ռուսական ընկերությունը շահի դատը՝ բրիտանական ընկերությունն ստիպված կլինի փոխհատուցել օdnoklassniki-ի կրած վնասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել