Այսօր ֆուտբոլի մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը «Փյունիկ» ակումբի խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Իրանի իր հասակակիցների ընտրանու հետ: ՀՖՖ ինտերնետային կայքէջում տեղադրված մամուլի քարտուղարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պլանավորված է երկու նմանատիպ հանդիպում, որոնցից երկրորդը՝ հուլիսի 10-ին: ՀՖՖ կայքը տեղեկացնում է նաեւ, որ մեր հավաքականի ավագ մարզիչ Սուրեն Չախալյանը ուսումնամարզական հավաքի հրավիրել է 20 ֆուտբոլիստի, որոնք ներկայացնում են Հայաստանի առաջնություններում հանդես եկող երեք ակումբ. «Փյունիկ»՝ 16 ֆուտբոլիստ, «Բանանց»՝ 6, «Միկա»՝ 2: