Շախմատային «armchess.am» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, պայմանականորեն գրոսմայստերի կոչում է շնորհել հայաստանցի Դավիթ Գ. Պետրոսյանին, որի Էլոյի գործակիցն այսօրվա դրությամբ 2490 միավոր է: Պայմանականությունը պայմանավորված է մինչեւ այն պահը, երբ Դավիթի անհատական գործակիցը կհասնի 2500 միավորի: Նույն կայքը տեղեկացնում է նաեւ, որ ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել Ռոբերտ Հովհաննիսյանին: