Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ Է՞Լ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Հուլիս 08,2009 00:00

Իրանում ընդդիմության առաջնորդները իշխանություններին կոչ են արել ազատ արձակել նախագահական ընտրություններին հաջորդած հուզումների ժամանակ ձերբակալվածներին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարությունը ստորագրել են նախագահի թեկնածուներ Միր-Հոսեյն Մուսավին, Մեհդի Քարուբին եւ երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին: Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: Դրանց հետեւանքով 20 մարդ զոհվեց, ավելի քան հազար մարդ ձերբակալվեց: Թեհրանի ոստիկանապետը կիրակի օրը հայտարարել է, թե ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակված, սակայն մի քանի հարյուր մարդ դեռեւս պահվում է մեկուսարաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել