Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔԸ ՏՈԿԻՈՆ Է

Հուլիս 08,2009 00:00

\"\"Տոկիոն փոխարինել է Մոսկվային՝ «այցելուների համար ամենաթանկ քաղաքի» վարկանիշային ցուցակի առաջին տեղում: Այդ եզրակացության է եկել Mercer Human Resource Consulting ընկերությունը: Ընդ որում՝ Մոսկվան զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ թողնելով եւս մի ճապոնական քաղաք՝ Օսական: Ըստ այդ վարկանիշի՝ 4-րդ տեղում է Ժնեւը, իսկ 5-րդում՝ Հոնկոնգը: Լոնդոնը, որն անցած տարի ամենաթանկ քաղաքների ցուցակում 3-րդն էր, զիջել է 13 կետ եւ այժմ 16-րդ տեղում է:

Ամենաէժան քաղաք է համարվել հարավաֆրիկյան Յոհանեսբուրգը, որը փոխարինել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնին, որը վերջին վեց տարիներին Mercer-ի վարկանիշային ցուցակի ամենաստորին տողում էր:

Ռեյտինգը կազմողները հաշվի են առնում ավելի քան 200 ապրանքների եւ ծառայությունների գները, այդ թվում՝ տների, մեքենաների վարձակալությունը, սննդի եւ բենզինի գները՝ աշխարհի ավելի քան 143 քաղաքներում:

Իսկ ահա լոնդոնյան ECA International խորհրդատվական ընկերության հետազոտություններն այլ բան են ասում: Ըստ դրանց՝ աշխարհի ամենաթանկ քաղաքը այցելուների համար 2009-ին եղել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան: Երկրորդ տեղում, այնուամենայնիվ, Տոկիոն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել