Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ճապոնական հարաբերությունները կրկին բարդացան

Հուլիս 08,2009 00:00

\"\"ՌԴ Դաշնային խորհուրդը երեկ ընդունել է հայտարարություն, որով առաջարկում է նախագահ Մեդվեդեւին դիտարկել Հարավային Կուրիլյան կղզիների եւ Ճապոնիայի միջեւ առանց վիզային ռեժիմի վերացման հարցը: Սենատորներն առաջարկում են նաեւ այլ միջոցառումներ, որոնք պետք է պատասխան լինեն Ճապոնիայի խորհրդարանի հուլիսի 3-ի որոշմանը, ըստ որի՝ Կուրիլյան չորս կղզիները հայտարարվել են Ճապոնիայի անբաժանելի տարածք: Ըստ այդ հայտարարության, Ճապոնիան անելու է ամեն հնարավորը՝ այդ կղզիները վերադարձնելու համար: ՌԴ Դաշնային խորհուրդը ճապոնական կողմի այդ քայլը բնութագրել է որպես ոչ բարեկամական եւ ռուս-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների ոգուն հակասող: Ճապոնիայի դիրքորոշումը հիմնված է 1855 թվականին ստորագրված Սիմոդյան պայմանագրի վրա, ըստ որի՝ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ սահմանն անցնում է Իտուռուպ եւ Ուռուպ կղզիների միջով: Իսկ Ռուսաստանը վկայակոչում է այն հանգամանքը, որ Կուրիլյան կղզիները իրեն են անցել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո:

Սովետական միության եւ Ճապոնիայի միջեւ խաղաղ պայմանագիր չի ստորագրվել, քանի որ Տոկիոն չի ցանկացել հրաժարվել Հարավային Կուրիլյան կղզիներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել