Լրահոս
Օրվա լրահոսը

Սերիական մարդասպանը ոչնչացված է

Հուլիս 08,2009 00:00

\"\"ԱՄՆ Կարոլինա նահանգում 5 հոգի սպանած հանցագործը վնասազերծվել է ոստիկանության կողմից: Մարդասպանը 41-ամյա Պատրիկ Բեռիսն էր, որն ընդամենը 2 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատվել էր բանտից: Բեռիսը սպանվել է ոստիկանի կողմից՝ մի տուն կողոպտելու փորձի ժամանակ: Ոստիկանությունը կասկած չունի, որ սերիական մարդասպանը հենց Բեռիսն է, սակայն հանցագործությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Մարդասպանի մոտ հայտնաբերված զենքի փորձաքննությունը ցույց է տվել, որ հենց այդ ատրճանակով են սպանվել 5 հոգի՝ հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Բեռիսի դեմ մի քանի նահանգներում առաջ են քաշված մեղադրանքներ՝ գողության, խարդախության եւ բնակարաններ անօրինական ներխուժման համար: Նա Հյուսիսային Կարոլինայի բանտում է անցկացրել 8 տարի եւ վաղաժամկետ ազատվել է այս տարվա ապրիլին: Առաջին սպանությունը նա իրականացրել է հուլիսի 27-ին՝ գնդակահարելով մի 63-ամյա ֆերմերի: 4 օր անց հայտնաբերվել են 63-ամյա կնոջ եւ նրա աղջկա դիակները: Իսկ երկու օր հետո սպանվել էր կահույքի խանութի տերը եւ նրա դեռահաս դուստրը:

Այժմ ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները, ինչպես նաեւ ստուգում է՝ արդյո՞ք Բեռիսն առնչություն ունի այլ հանցագործությունների եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել