Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ

Հուլիս 08,2009 00:00

2009թ. հունիսին շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք՝ 2,7 մլն դրամի չափով եւ 2 մլն 200 հազար դրամ՝ խաղատան կազմակերպիչների նկատմամբ:

Հունիս ամսվա ընթացքում գանձվել է 85 մլն դրամ պետական տուրք: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 6 ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք. 190 մլն դրամ՝ շահումով խաղերի, իսկ 100 մլն դրամ՝ խաղատների գծով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել