Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ

Հուլիս 08,2009 00:00

Հայաստանի 3 բջջային օպերատորները՝ «Vivacell-MTS»-ը, «Beeline»-ը եւ «Orange Armenia»-ն, դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ փոխկապակցման սակագները սահմանելու խնդրանքով:

Այդ մասին երեկ տեղեկացրել է հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Ըստ «Մեդիամաքսի», Ս. Արաբաջյանը տեղեկացրել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում ընկերությունների եւ հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ, եւ սեպտեմբերի առաջին տասնօրյակում որոշում կկայացվի փոխկապակցման նոր սակագների մասին: Ս. Արաբաջյանը հավաստիացրել է, որ նոր սակագները բաժանորդներին թույլ կտան կապից օգտվել ավելի մատչելի եւ ցածր գներով. «Ողջունելի է, որ ընկերությունները գիտակցում են, որ փոխկապակցման գործող սակագների սահմանումից հետո շուկան ընդլայնվել է, եւ այնտեղ իրավիճակը փոխվել է»:

Նա հայտնել է նաեւ, որ 2009-ի սկզբին հանձնաժողովը ժամկետ էր սահմանել օպերատորների միջեւ բանակցությունների համար, որոնք փորձում էին փոխկապակցման միասնական հայտ ներկայացնել, սակայն ընկերություններին չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել