Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկաններին շահագործում են

Հուլիս 08,2009 00:00

ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք են բերել ոստիկանության մի շարք աշխատակիցներ: Նրանք դիմել են ՀՀ ոստիկանապետին, կառավարությանը: Ոստիկաններն «Առավոտին» տեղեկացրել էին, որ 3-րդ ամիսն է լրանում, ինչ իրենց աշխատավարձը չեն վճարում: Նաեւ նշել էին, որ աշխատավարձը տալիս են 10 հազար դրամով պակաս՝ բացատրելով, թե՝ «Որպեսզի բոլորին բավարարի, բայց դա ակնհայտ այդպես չէ: Նույնիսկ, եթե աշխատողն աշխատավարձ վճարելու օրը հերթապահության է լինում եւ հաջորդ օրն է գնում աշխատավարձ ստանալու, հաստատ նրա համար արդեն գումար չի լինում»:

«Առավոտը» վերոհիշյալ ահազանգը հարցադրումներով 2 շաբաթ առաջ ուղարկել է նաեւ ՀՀ ոստիկանություն, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:

Ավելին, նախորդ օրը գնդի ոստիկանները ստացել են իրենց մեկ ամսվա աշխատավարձը՝ դարձյալ 10 000 դրամով պակաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել