Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

՝Մի քիչ էլ փող տվեցին

Հուլիս 08,2009 00:00

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի $60 մլն դոլար: Երեկ այս մասին համաձայնագիր են ստորագրել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ասադ Ալամը: Վարկը կտրամադրվի մոտ օրերս՝ 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ պայմաններով, 0,75% տոկոսադրույքով: Ա. Ալամի ներկայացմամբ, վարկի տրամադրման պայմանները արտոնյալ են, տոկոսադրույքն էլ բավականին ցածր է: Նրա խոսքերով. «Գումարը վերադարձնելը ծանր չի լինի Հայաստանի համար: Մեծ վստահություն ունենք, որ վարկի տրամադրման հիմքում ընկած ծախսային ծրագիրը կիրագործվի»:

Տ. Դավթյանն էլ նշեց, որ վարկի գումարներն ամբողջովին կուղղվեն այս տարվա բյուջեի սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը, մասնավորապես՝ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլ ծախսերի համար:

Նշենք նաեւ, որ $60 մլն գումարը ՀԲ-ի կողմից տրամադրվելիք $540 միլիոնի մի մասն է միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել