Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏԵՍՏԱՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

Հուլիս 08,2009 00:00

Հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկ գումարեց նիստ՝ քննարկելով 2009 թվականի ընդունելության ընթացիկ հարցեր։ Մասնավորապես, հավանություն տրվեց ՀՀ պետական բուհերի 2009 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 36-րդ կետի համաձայն, տարբեր մարզաձեւերով աշխարհի առաջնությունների 11 հաղթողի՝ համապատասխան մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների, պահուստային տեղերի հաշվին, բուհ ընդունելու հարցին։ Վերջիններս այդպիսով ընդունվեցին Ֆիզիկական կուլտուրայի պետական, Գյումրու եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտներ։ Նշվեց նաեւ, որ անհրաժեշտ է բուհերի 2009 թվականի դիմորդներին հիշեցնել՝ ընդունելության կանոնների 45 կետի համաձայն, մինչեւ սույն թվականի հուլիսի 10-ը բուհերի ընդունող հանձնաժողովներին պետք է ներկայացնել միջնակարգ կրթության ավարտական վկայականը՝ ատեստատը։ Միայն այս դեպքում բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը կհամարվի ամբողջական։  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել